Արտաքին 4 տարի առաջ - 17:17 22-12-2021

Մոսկվայում լուսնոտ աշակերտը -22°C-ի պայմաններում ներքնազգեստով հասել է մինչև դպրոց

Մոսկվայում իննամյա տղան քայլել է քնած վիճակում, նա ոտաբոբիկ և միայն շորտերով հասել է մինչև իր դպրոց -22°C սառնամանիքի պայմաններում։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Ալիքի տվյալներով՝ դեկտեմբերի 22-ի գիշերը լուսնոտ տղան անկողնուց վեր է կացել մոտավորապես կեսգիշերին։ Առանց արթնանալու նա բացել է մուտքի դռան կողպեքը և դուրս եկել փողոց։ Երեխան ձյան վրայով ոտաբոբիկ քայլել է մոտ 700 մետր։ Ընդհանուր առմամբ նա փողոցում անցկացրել է մոտ 15 րոպե և արթնացել իր դպրոցի մուտքի մոտ։

Դպրոցի մոտ տղային գտել են պատահական անցորդները: Նրան տվել են տաք իրեր և տարել տուն։ Այդ ժամանակ ընդառաջ է դուրս եկել երեխայի մայրը. նա հայտնաբերել է, որ երեխան չկա, և շտապել փնտրելու որդուն։

Տղայի համար շտապօգնություն են կանչել, նա լուրջ ցրտահարություն չի ստացել, միայն ոտքերն են փոքր-ինչ ցրտահարվել։ Մայրն ասել է, որ նախկինում ևս նա քնած վիճակում քայլել է, բայց բնակարանը չի լքել։ Այժմ նրան զննում են բժիշկները և փորձում հասկանալ նրա լուսնոտության պատճառը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու