Արտաքին 4 տարի առաջ - 09:38 22-12-2021

Vogue-ն ներկայացրել է 2021 թվականի ամենաոճային աստղերին

Vogue ամսագիրը ներկայացրել է 2021թ.-ի 12 ամենաոճային հայտնիներին։ Ցուցակում ընդգրկվել են ողջ տարին կարմիր գորգերի վրա փայլող և ամսագրերի էջերին մշտապես հայտնվող դերասանուհիները, մոդելներն ու երգչուհիները:

«Չնայած դժվարին ժամանակներին, Զենդայային կրկին հաջողվել է գերազանցել բոլորին կարմիր գորգերի վրա, Լեդի Գագան վերաիմաստավորել է հին Հոլիվուդի ոճը, ինչպես միշտ, չափազանց բարձր կրունկներով, իսկ Անջելինա Ջոլին դարձել է վինտաժի գծով մեր ամենասիրելի հանրային կարծիք ձևավորող անձը»,- նշել են Vogue-ից։

Ըստ հայտնի ամսագրի, ամենաոճայիններ են սուպերմոդել Քեյթ Մոսը, դերասանուհի և երգչուհի Լեդի Գագան, Զենդայան, երգչուհիներ Դուա Լիպան և Ռիհաննան, մոդել Ջորդան Դաննը, դերասանուհիներ Իզաբել Հուպերտը, Ջեմա Չանը, Անջելինա Ջոլին, Զոի Կրավիցը, երգչուհի և դերասանուհի Սինթիա Էրիվոն, ինչպես նաև «Բրիջերթոնները» սերիալի աստղ Նիկոլա Քոհլանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է