Խոսք 4 տարի առաջ - 19:51 21-12-2021

Թատրոնի բեմից՝ պատերազմի թատերաբեմ

«Տղաս ծառայում էր «Եղնիկներ» զորամասում, և ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը»,- պատերազմում աջ աչքը կորցրած ապագա դերասան Վահագն Սամվելյանի մայրը՝ Զառա Գալստյանը, այսպես սկսեց որդու մասին պատմությունը։

Պատերազմի երկրորդ օրն էր, երբ տղայի վիրավորման լուրն իմացել է գիշերը, զանգել են սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, երբ արդեն վիրավոր վիճակում իրեն բերում էին Երևան։ Վահագնը կռվել է ամենաթեժ կետում հերոսաբար ու գլխի բեկորային վիրավորում է ստացել։ Մայրը սարսափով է հիշում այդ տեսարանը, երբ Վահագնին այդ վիճակում տեսել է, հասկացել, որ աչքն ու գանգոսկրի մի հատվածն այդ չարաբաստիկ բեկորն ամբողջությամբ տարել էր, ու բժիշկներն ասել են, որ վիճակը եղել է կրիտիկական, ապրելու հույսն էլ՝ քիչ։ Իսկ անգիտակից վիճակում 10 օր արհեստական կոմայի մեջ պառկած Վահագնի համար օրուգիշեր աղոթող մայրը հույսով ու համբերատարությամբ միայն սպասել է։

Զառան պատմում է, որ իր զգացողությունները բժշկի զանգի ժամանակ մինչ այժմ չի կարողանում մոռանալ, երբ ասել է, որ տղան ցերեկը վիրավորվել է թեժ կետում, ու անմիջապես տարել են վիրավոր վիճակում Ստեփանակերտ, հետո Սիսիան, Գորիս ու նոր բերել «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Ընդհանուր առմամբ՝ հինգ վիրահատություն է ունեցել ու դեռ շարունակում է բուժման գործընթացը։

Ամենաբարդը Երևանի «Մալայան» ու «Նաիրի» հիվանդանոցների վիրահատությունն էր, որտեղ էլ հեռացրել են աչքը՝ այն պրոթեզավորելով, ու կատարել կոպերի ու ճակատի ոսկրի մոդելավորում՝ թիթեղով փակել որոշ հատվածներ ու որոշակի շտկումներ արել դեմքին՝ քիչ թե շատ վերականգնելով նախկին տեսքը։

Վահագնի բուժման փուլը դեռ չի ավարտվել, առողջական շատ խնդիրներ ունի, ու պատերազմը թողել է իր հետևանքը ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեպես ևս, քանի որ ստաբիլ աշխատանք դեռ չունի, միայն մայրը ուրախությամբ հիշեց, որ պատերազմից հետո ֆիլմում երկրորդական նկարահանվելու առաջարկ ստացավ ու սիրով ընդունեց այն։ Մինչ պատերազմն էլ Վահագնը բազմաթիվ սերիալներում դեր ունեցել է, ու այժմ էլ՝ չնայած ֆիզիկական ու հոգևոր ցավերին՝ պատրաստ է ընդունել ցանկացած առաջարկ թե՛ թատրոնից, թե՛ կինոյից։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին