Խոսք 4 տարի առաջ - 16:01 21-12-2021

Արցախ չկա, վառելիք էլ չկա․ ահազանգում են սյունեցիները

Սյունիքի մարզում՝ Սև լճի հարևանությամբ, Խոզնավար գյուղն է: Ինչպես հարակից բոլոր գյուղերում այնպես էլ Խոզնավարում բնակիչները չեն կարողանում օգտվել Արցախի անտառներից, ըստ այդմ չունեն վառելափայտ։ Արոտավայրերի կորստի պատճառով վաճառել են անասուններին, ուստի չկա նաև աթար: Գյուղերում չկա նաև գազամատակարարում:

Այս խնդիրների շուրջ Oragir.news-ը զրուցեց Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցի հետ, ով փորձեց ավելի մանրամասն ներկայացնել գյուղի ջեռուցման հետ կապված հարցը․

«Նախկինում ազատագրված տարածքներից գյուղացիները վառելափայտ էին բերում։ Հիմա, քանի որ այդ տարածքներն այլևս մեզ չեն պատկանում, չենք կարողանում վառելափայտ բերել, վառելափայտը անասելի թանկացել է, և խնդիրները բարդացել են»,- մեզ հետ զրույցում նշեց Շադունցը։

Նա նաև հավելեց, որ այդ բոլոր գյուղերը գազաֆիկացված են, պարզապես գյուղերում կան թաղամասեր, որ մայր գազատարից մի փոքր հեռու են գտնվում, հետևաբար գազ չունեն։

«Ինչ վերաբերում է տան ջեռուցման հետ կապված վառելիքի խնդրին, ապա այդ խնդիրը Հայաստանի բոլոր համայնքներում էլ առկա է։ Նախկինում մեր գյուղերի բնակիչները օգտվում էին Բերձորի տարածաշրջանի անտառներից, իսկ հիմա չեն կարողանում, քանի որ այդ տարածքները հանձնված են։ Հիմա մտածում ենք այդ հարցը այլընտրանքային տարբերակներով լուծելու մասին»,- ասաց նախկին համայնքապետը։

Իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ նկատի ունի այլընտրանքային տարբերակ ասելով՝ Շադունցը մանրամասնեց․

«Պետք է սկսել բրեկետների, պելետի արտադրություն և բնակարանների գազաֆիկացում, բայց այս տարվա ընթացքում դա հնարավոր չի լինի իրականացնել։ Սակայն եթե հաջողվի, այդ դեպքում մյուս տարի գյուղերում չի լինի վառելիքի խնդիր։ Նախկինում գյուղացիների մոտ գոմաղբը հանդիսանում էր հիմնական վառելիք, իսկ հիմա, արոտների հանձման պատճառով, անասունների գլխաքանակի անկում եղավ, ուստի սա ևս դարձավ մեծ խնդիր։

Մենք հարցրինք, թե ինչպե՞ս են բնակիչները կարողանում տեղաշարժվել գյուղից դուրս և գյուղի ներսում և օգտվել համացանցից․

«Կա միջբնակավայրային, միջհամայնքային տրանսպորտ, շատ ակտիվ գործում են նաև տաքսի ծառայությունները։ Բոլոր գյուղերում կա ինտերնետ կապի հասանելիություն, ընդ որում միաժամանակ գործում է մի քանի օպերատոր»։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում