Արտաքին 4 տարի առաջ - 18:27 20-12-2021

Գիտնականները դեղամիջոց են գտել COVID-19-ի ծանր ձևի դեմ

Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2-ով վարակված պացիենտների թոքերի 10-20%-ի վնասման պատճառը իմունիտետի չափազանց բորբոքային ռեակցիան է։ Այս մասին ասվում է Nature Biotechnology գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում։

Այս բացահայտման շնորհիվ մասնագետները հայտնաբերել են հիվանդության արդյունավետ բուժման դեղամիջոց, այն է՝ մոնոկլոնալ հակամարմինների և դեքսամետազոն ստերոիդների օգտագործումը։ Այնուամենայնիվ, հակամարմիններն արդյունավետ են միայն կորոնավիրուսային վարակի վաղ փուլերում։

Գիտնականները կորոնավիրուսը ներարկել են մկների քթի խոռոչի մեջ, որոնց մոտ որպես հետևանք հայտնվել են ծանր COVID-19-ի դասական ախտանշաններ՝ թոքերի վնաս, քաշի կորուստ և ուժեղացված, կայուն բորբոքային իմունային պատասխան: Վարակման վաղ փուլերում իմունոդեպրեսանտ դեքսամետազոնը հանգեցնում էր մկների մահվան, երբ այն ճնշում էր նախնական իմունային պատասխանը, որը վճռորոշ նշանակություն ուներ վիրուսի դեմ պայքարում:

Միաժամանակ, հիվանդության ուշ փուլերում դեղամիջոցն օգնել է կրծողներին՝ ճնշելով բորբոքային ռեակցիան, որը դառնում էր օրգանների վնասման պատճառ։ Այս բացահայտումը կօգնի նոր մեթոդներ մշակել կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքը բուժելու համար։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է