Արտաքին 4 տարի առաջ - 10:20 20-12-2021

Բրիտանիայում մահացել է «փոքրիկ Կարուզոն»

54 տարեկան հասակում մահացել է իսպանացի բարիտոն, օպերային և փոփ երգիչ Կառլոս Մարինը, որը հայտնի է նաև որպես Il Divo խմբի անդամ։ Այս մասին հաղորդվում է խմբի Twitter-ում։

Նշվում է, որ տեղեկությունը տեղադրված է խմբի մյուս երեք անդամների՝ Ուրսա Բյուլերի, Սեբաստիան Իզամբրայի և Դեվիդ Միլլերի անունից։ Նրանք նշել են, որ միասին աշխատել են 17 տարի՝ համագործակցությունն անվանելով «անհավանական ճանապարհորդություն», ինչպես նաև ընդգծել են, որ կկարոտեն Մարինին։

Կատարողի մահվան պատճառը չի նշվում։ The Sun-ի փոխանցմամբ, նա մահացել է բրիտանական Մանչեսթերում, կորոնավիրուսից։ Դեկտեմբերին նա վարակվել է COVID-19-ով և գտնվել է արհեստական ​​կոմայի մեջ։

Il Divo-ն միջազգային քառյակ է, որում ընդգրկված են օպերային ձայնային տվյալներով, կոնսերվատորիայում ուսանած կատարողներ: 2006թ.-ին խումբը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահաջողակ միջազգային փոփ նախագիծ։

Կառլոս Մարինն իր կարիերան սկսել է ութ տարեկանում, երբ թողարկվել է նրա առաջին՝ Little Caruso ալբոմը։ Հետագայում Նիդեռլանդներում Մարինին սկսել են հենց այդպես էլ անվանել։ Երգիչը սովորել է Ալֆրեդո Կրաուսի և Մոնսերատ դասարանում և հաջողությամբ հանդես եկել օպերային բեմում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին