Խոսք 4 տարի առաջ - 21:04 17-12-2021

Ովքեր էին կազմակերպել այսօրվա բողոքի ակցիան ԵՊՀ-ում

ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցան ռեկտորի ընտրություններ, և միակ թեկնածուն՝ ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը դարձավ ԵՊՀ ռեկտոր։ ՀԽ նիստի ժամանակ մի խումբ երիտասարդներ որոշեցին բողոքի ակցիա անցկացնել՝ ընդդեմ ԵՊՀ-ի քաղաքականացման, սակայն ՀԽ նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի թիկնապահները կանխեցին նրանց մուտքը դահլիճ։

Oragir.news-ը զրուցել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ ՀՅԴ երիտմիության անդամ Տարոն Մանուկյանի հետ, ով ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է։

«Իրականում ավելի շուտ էինք ուզում այս թեմային անդրադառնալ, քանի որ հոգաբարձուների խորհուրդը ՔՊ-ացվում է։ Պապիկյան Սուրենի նախագահությունը դրա վառ օրինակն է»։

Ըստ մեր զրուցակցի՝ ՀԽ անդամների ցանկում, բացի ուսխորհրդից, շատ քչերն են, որ իշխանության հետ կապ չունեն, Պապիկյան Սուրենից բացի՝ Նաիրի Սարգսյանն էլ է ակտիվ ներգրավված։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն ընդդիմադիրներին, ովքեր ներքին կարգով աջակցում են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, Տարոն Մանուկյանն ասաց. «Իրականում, որ անկեղծ ասեմ, Հովհաննես Հովհաննիսյանի գործունեությունը շատ չեմ ուսումնասիրել․ ես անձամբ գիտեմ, որ ՔՊ-ի հետ կապ ունի։ Բնականաբար, այս իրավիճակում, Հովհաննես Հովհաննիսյանն այս իշխանության հետ համագործակցում է, ու չեմ կարող լավ վերաբերվել այն ընդդիմադիր գործչին, ով լավ է վերաբերվում Հովհաննես Հովհաննիսյանին կամ առհասարակ կարող է այս պրոցեսին դրական նայել, կամ այս պրոցեսը լեգիտիմացնել, որովհետև փաստացի անհնար է այս իրավիճակում որևէ թեկնածու առաջադրել, որ ներկա իշխանության հետ չի համագործակցելու կամ հակառակ հայացքներ է ունենալու»,- ասաց նա։

Ակցիայի բոլոր մասնակիցները, ըստ մեր զրուցակցի, Դաշնակցության երիտմիությունից են եղել, եղել են նաև ուսանողներ, ովքեր ընթացքում միացել են իրենց, և շատ հապճեպ են կազմակերպել այս ամենը, այսինքն՝ նախօրոք չեն ծրագրել, թե չէ ավելի շատ կլինեին բողոքի ակցիայի մասնակիցները։

«Կարծում եմ՝ բավականին լայն արձագանք ստացավ այս ակցիան, քանի որ մենք ակցիայից հետո հարցազրույց ունեցանք, որտեղ ես նշեցի, որ այս ակցիան անձի դեմ չէ, այլ համակարգի դեմ է, այսինքն՝ խոսքը չի վերաբերում միայն ԵՊՀ-ին, ամբողջ ներուժով պայքարում ենք գլոբալ համակարգի դեմ, քանի որ ամբողջ Հայաստանը զավթված վիճակում է, ոչ թե վատ քաղաքականություն են վարում, այլ գիտակցված վարում են թուրքական քաղաքականություն, ու պայքարի տարբեր օջախներ ստեղծելով պայքարի տարբեր ոլորտներում, թեկուզ փոքր խմբերով բողոքի ակցիաներ անելով՝ ցույց ենք տալիս, որ չենք լռելու։ Շատ դեպքերում, կարծում եմ, մեծ բաները ստեղծվում են փոքր բաներից»,-ասաց Տ․ Մանուկյանը։

Վերջում մեր զրուցակիցը հավելեց, որ «Հայաստան» դաշինքից որևէ մեկը չի աջակցել իրենց, իսկ հայրը՝ Գեղամ Մանուկյանը, միայն ակցիայից հետո է տեղեկացվել, այսինքն՝ որևէ մեկից օգնություն կամ աջակցություն չեն խնդրել։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում