Ներքին 4 տարի առաջ - 20:33 17-12-2021

Ով է փոխարինելու Արթուր Դավթյանին գլխավոր դատախազի պաշտոնում

Oragir.news-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փոխարինելու որոշում է կայացրել, և արդեն հայտնի է, թե ով է Դավթյանին փոխարինելու այդ պաշտոնում։ Խոսքը ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի մասին է։ Վերջինս 5 օր որպես Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ պաշտոնավարելուց հետո նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, չնայած որ այդ պաշտոնին չէր համապատասխանում։ Բանն այն է, որ «Ազգային անվտանգության ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՝ Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորինը՝ գնդապետի զինվորական կոչումը։

ԱԱԾ տնօրենի տեղակալներ Ստեփան Մելքոնյանը, օրինակ, ունի գեներալ- լեյտենանտի կոչում, Արամ Հակոբյանը՝ գեներալ- մայորի, Տիգրան Հարությունյանը՝ գեներալ- մայորի, Սամվել Հայրապետյանը՝ գնդապետի։ Դատավորի աշխատանքը չի համարվում զինվորական ծառայություն, հետևաբար՝ Սիմոնյանը չէր կարող ունենալ նման բարձր զինվորական կոչում։

Սիմոնյանի ամենամեծ ծառայությունը իշխանություններին այն էր, որ վերջինս ցուցմունք տվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, ինչից հետո Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցեցին և նրան հեռացրին ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Փաստորեն, Սիմոնյանը այժմ էլ գլխավոր դատախազի պաշտոնում կշարունակի ծառայել Փաշինյանին։

Այս փոփոխության պատճառը, ըստ մեր աղբյուրների, այն է, որ Փաշինյանը դժգոհ է Արթուր Դավթյանից, ընդդիմախոսների նկատմամբ հարուցված բազմաթիվ քրեական գործեր կարճվել են, և դա զայրացնում է Փաշինյանին, իսկ Արթուր Դավթյանի ամենամեծ ձախողումը, ըստ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված Մարտի 1-ի գործն է, որը կարճվեց, քանի որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին