Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 17:40 17-12-2021

Ծանրորդ Վարազդատ Լալայանը ԱԱ-ի փոխչեմպիոն է, Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում հիմնական պայքարը ծավալվեց Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի 4-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեի և Հայաստանից ՕԽ փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և Վարազդատ Լալայանի միջև:

Գերծանր քաշում Գոռ Մինասյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ, սակայն երկու փորձից գլխավերևում չֆիքսեց 213 կգ-ն: Հրում վարժությունում Մինասյանը հաջորդաբար հրեց 240 կգ, 243 կգ, սակայն չբարձրացրեց 253 կգ: Երկամարտի 448 կգ արդյունքով Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը նախ պոկեց 202 կգ, հետո 207 կգ և վերջում 211 կգ: Այս ձևում Լալայանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության ժամանակ նախ չբարձրացրեց 240 կգ, սակայն հաջորդիվ գլխավերևում պահեց 242 կգ, իսկ վերջին մոտեցմամբ բարձրացրեց 246 կգ: Երկամարտի 457 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Այս քաշում աշխարհի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն` երկամարտի 492 կգ արդյունքով:

Հայաստանի հավաքականում մինչ այս աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Սիմոն Մարտիրոսյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է