Ներքին 4 տարի առաջ - 19:35 16-12-2021

Պարտությունը սարքե՞լ են, ուրեմն պատասխան կտան․Աղավնոյի գյուղապետ

Oragir.news-ը վերջին իրադարձությունների վերաբերյալ զրուցել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի հետ։ Նշենք, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից հետո Աղավնոյի կարգավիճակն անորոշ է, համայնքապետը բնակիչների հետ միասին կազմակերպել էր գյուղի պաշտպանությունը և Աղավնոն մնացել է որպես Քաշաթաղի շրջանի հայկական օազիս։ Չավուշյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որ Արցախի վերջնական կարգավիճակը չի նշանակում Արցախի անկախություն, Աղավնոյի գյուղապետը պատասխանեց․

«Չգիտեմ՝ ընդունե՞նք իրեն երկրի ղեկավար, թե՞ ոչ։ Այդ երկրի ղեկավարն ասում էր՝ «Հաղթելու ենք», մենք իրավունք ունե՞նք իրեն հավատալ, արդյունքում մենք տեսնում ենք ուրիշ բան, մենք տեսնում ենք, որ մեր զինվորները գերի են ընկնում։ Իրենց հայտարարությունները մի բան են, գործունեությունները՝ ուրիշ բան, մենք գործնականով ենք մարդուն գնահատում կամ քննադատում։ Ես ընդհանրապես իրենց հայտարարություններին չեմ էլ ուզում հետևել, իմ խնդիրը ադրբեջանցիների հետ է և ադրբեջանցիների գործակալների հետ նաև․․․»,- պատասխանեց Չավուշյանը։

Առավել Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան