Ներքին 4 տարի առաջ - 22:14 15-12-2021

Մարությանը չի պատրաստվում հեշտ հանձնվել

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանին չեզոքացնելու գործընթաց է սկսել։ Երևանի ավագանին Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաք է կազմակերպել, որի պարագայում Մարությանի փոխարեն ավագանու կազմից որևէ մեկը կընտրվի քաղաքապետ, քանի որ Մարությանը համամասնական ընտրակարգով է դարձել քաղաքապետ:

Oragir.news-ին քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Մարությանը հեշտ հանձնվել չի պատրաստվում։ Նա այժմ իրեն հավատարիմ մարդկանց հետ Փաշինյանին դիմակայելու միջոցներ է փնտրում: Մեր աղբյուրը չբացառեց, որ Մարությանը Փաշինյանի դեմ փաշինյանական մեթոդներով կփորձի պայքարել․ իր համակիրներին բողոքի ակցիայի կոչեր կանի, և այդպես կփորձի ազդել Փաշինյանի վրա:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ