Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:43 15-12-2021

Մալթան կարող է դառնալ ԵՄ առաջին երկիրը, որը հավանություն կտա կանեփի անձնական օգտագործմանը

Մալթայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով թույլ է տրվում աճեցնել և օգտագործել կանեփ՝ հանգստանալու նպատակներով։ Նախաձեռնությունը պաշտպանել է 36 պատգամավոր, 27-ը դեմ են քվեարկել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Այժմ, եթե նախագահ Ջորջ Վելլան ստորագրի օրենքը, Մալթան կդառնա Եվրամիության մեջ առաջին երկիրը, որը կօրինականացնի մարիխուանայի և՛ օգտագործումը, և՛ աճեցումը՝ անձնական օգտագործման համար: Ընդդիմադիր քաղաքական գործիչները Մալթայի ղեկավարին կոչ են արել չստորագրել փաստաթուղթը։

Օրենքը մալթացի չափահասներին թույլ կտա տանը ունենալ մինչև յոթ գրամ կանեփ և աճեցնել մինչև չորս կանեփի բույս: Կարելի է նաև ստեղծել ոչ առևտրային կազմակերպություններ մինչև 500 մարդու անդամակցությամբ, որոնք կարող են իրենց համար կանեփ աճեցնել: Յուրաքանչյուր ոք, ում դատել են կանեփ պահելու համար, կարող է ներկայացնել դիմում իր վրայից դատվածությունը հանելու համար:

Հասարակական վայրերում մարիխուանա ծխելը շարունակում է համարվել անօրինական և կպատժվի 235 եվրո տուգանքով, իսկ երեխաների ներկայությամբ ծխելու դեպքում՝ 300-500 եվրոյով։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան