Ավելին 4 տարի առաջ - 23:21 14-12-2021

Քարդաշյանն Ուեսթից պաշտոնապես ամուսնալուծվելու հայց է ներկայացրել

Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը դիմել է դատարան՝ խզելու ամուսնությունը ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ պաշտոնական փաստաթղթերին հղումով։

Քիմը դիմում է ներկայացրել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ երաժիշտը հորդորել է կնոջը վերադառնալ՝ Լոս Անջելեսում Դրեյքի հետ համերգի ժամանակ։

«Ես ուզում եմ, որ դու վազես ինձ մոտ հենց հիմա: Խոսքը քո մասին է, Քիմբերլի», - հայտարարել է Ուեսթը բեմից:

Փաստաթղթերում աստղն ընդգծել է, որ այլեւս չի ցանկանում Քանյեի կինը լինել։

Քիմը պնդում է, որ մի քանի անգամ խնդրել է Ուեսթին հնարավորինս շուտ զբաղվել ամուսնալուծության հարցով, սակայն նա չի արձագանքել։

«Մենք երկուսս էլ արժանի ենք նոր կյանք կառուցելու հնարավորությանը: Ուստի ես խնդրում եմ բավարարել ամուսնալուծության իմ խնդրանքը»,- նշել է Քիմը։

Գույքի բաժանման և չորս երեխաների խնամակալության հարցերով զույգն առանձին կզբաղվի։ Հայտնի է, որ նրանք ամուսնական պայմանագիր են կնքել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան