Ներքին 4 տարի առաջ - 16:59 14-12-2021

Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Քոչարյանի և մյուսների գործով

Հայասանի գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանի ոլոշման դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաել է ՀՀ գլխավոր դատախազի տեսակալ Գևորգ Բաղդասարյանը։

Նա ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը հիմնականում համաձայնել է Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ` առանց հավելյալ հիմքեր ներկայացնելու։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով արդարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի ոլոշումը չեղարկելու` դատախազության բողոքը։

«Մենք ծանոթացել ենք պատճառաբանական մասին։ Վճռաբեկ բողոքն արդեն պատրաստ է և ուղարկվել է դատարան, սակայն չգիտեմ` արդեն ստացել են, թե ոչ»,- նշել է Բաղդասարյանը և հավելել, որ ցանկանում են, որպեսզի Վճռաբեկը բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից