Ներքին 4 տարի առաջ - 10:28 14-12-2021

ՀՀ է այցելել ՌԴ մոնումենտալ գեղանկարչության նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հյուրընկալել էր ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ մշակույթի նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների ատեստավորման կոմիտեի անդամ, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման գեղանկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող, ազգությամբ հայ Նիկոլայ Միխայլովին։ Ն. Միխայլովին՝ որպես որմնանկարների վերականգնման բնագավառի փորձառու մասնագետի և խորհրդատուի, հրավիրել և ընդունել են ԿԳՄՍ նախարարության՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և տեղակալ Լուսինե Իգիթյանը:

Այս մային տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և հավելում, որ այցի շրջանակում կազմակերպվել է այցելություն ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հուշարձաններ, մասնավորապես՝ 1900 թ․ կառուցված բաղնիք, որի ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլն ընթացքի մեջ է, 1664 թ․ կառուցված կամուրջ, վաղ միջնադարյան Կարմրավորի Սբ. Աստվածածին (7-րդ դ․), Ծիրանավոր (5-րդ դ․), Սպիտակավոր (13-րդ դ․) եկեղեցիներ և Պ․ Պռոշյանի տուն-թանգարան՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին, ծառացած խնդիրները քննարկելու և դրանց հնարավոր լուծումները գտնելու նպատակով։

Որմնանկարների վերականգնման փորձառու մասնագետի հետ հանդիպման բուն նպատակն էր ուսումնասիրել Կարմրավոր եկեղեցու՝ մի քանի տարի առաջ իրականացված որմնանկարների վերականգնումը, դրանց տեխնիկական վիճակը վերականգնումից հետո և քննարկել պահպանության հետագա խնդիրները։ Այցի արդյունքները կամփոփվեն փորձագետի տրամադրած փորձագիտական եզրակացությամբ։

Հանդիպման ավարտին Ն․ Միխայլովի՝ որպես փորձագետ-խորհրդատուի հետ որմնանկարների վերականգնման բնագավառում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հետագայում ևս օժանդակելու և աջակցելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվել:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ