Ներքին 4 տարի առաջ - 20:57 13-12-2021

Դհոլը՝ հեչ, ամսաթիվը՝ մեջ. դատախազության հերքումը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեսանյութին, որում նա դհոլ է նվագում, և որը լայն տարածվել է համացանցում:

Աբրահամյանը «լկտի սուտ է» սկզբունքով փորձել է ինչ-որ բան հերքել. «Առանձին լրատվամիջոցներ ակտիվ տարածում եմ մի հրապարակում, թե իբր ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ հավաքույթը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 16-ին: Ֆեյք, ստահոդ, իրականության հետ որևէ աղերս չունեցող «տեղեկություն» է: Գլխավոր դատախազի մասնակցությամբ նեղ շրջապատով այդ հավաքույթը, որի մի հատվածի տեսանյութը հայտնվել է համացանցում, տեղի է ունեցել ոչ թե օգաստոսի 16-ին՝ ՀՀ սահմաններին ռազմական գործողությունների և զոհեր ունենալու օրը, այլ հոկտեմբերի սկզբներին, երբ սահմաններին ռազմական գործողություններ չկային և զոհեր ևս չկային:

Այն, որ հավաքույթը տարվա շոգ եղանակին չի եղել, վկայում են նաև տեսանյութում երևացող անձանց զգեստները: Պատահական չէ, որ հավաքույթն օգոստոսին տեղի ունեցած լինելու մասին ոչ մի հրապարակման մեջ տեղեկատվության ոչ մի աղբյուրի հղում չի անում: Դա մի պարզ բացատրություն ունի․ գործ ունենք գլխավոր դատախազի անվան շուրջ կեղտոտ, անբարո մանիպուլյացիայի հետ: Խաղադրույքն արվել է նրա վրա, որ ընթերցողներն ուշադրությունը ոչ թե ամսաթվերի վրա են դարձնելու, այլ գլխավոր դատախազի անունը, նրա մասնակցությամբ հավաքույթը հատկապես «սահմաններին պատերազմ» և «զոհ» բառերի հետ համադրության մեջ տեսնելու:

Այն հանգամանքը, որ նշված ֆեյք տեղեկությունը տարածվում է կոնկրետ մեկ կենտրոնից կառավարվող լրատվամիջոցներով, հասկանալի է դարձնում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Պարզապես երկրի սահմաններին ռազմական գործողություններն ու ցավալի զոհերն իրենց քաղաքական կեղտոտ կրքերի բավարարման միջոց դարձնողները, նրանք, ովքեր հայրենասիրության, հայրենիքի կացության և զինվորի վիճակի հարցերով ոչինչ չունեն արած, ի տարբերություն գլխավոր դատախազի, ում արածների մասին (ընդ որում՝ ինչպես 44-օրա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո ու ոչ միայն պաշտոնական պարտականությունների կատարմամբ), հաճախ չի բարձրաձայնվում, շատ են բարդույթավորված այդ արածների մասին տեղյակ լինելու բերումով իրենց անկարողությամբ ու անընդունակությամբ: Չի ստացվելու. շատ պրիմիտիվ է»,- գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ