Արտաքին 4 տարի առաջ - 19:04 13-12-2021

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստը հացադուլի 38-րդ օրը հրաժարվել է ջրից

Ադրբեջանցի ակտիվիստ Սալեհ Ռուստամլին հացադուլի 38-րդ օրը հրաժարվել է ջրից։ Այս մասին երկուշաբթի հայտնել է նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը։

Ինչպես գրում է Turan գործակալությունը, փաստաբանը Ռուստամլիին այցելել է քրեակատարողական ծառայության բուժհաստատություն։ Նրա խոսքով՝ Ռուստամլիի հետ շփումը տեւել է 3-4 րոպե։

«Սալեհն ինձ ասաց, որ այլևս չի դիմանում ցավին և չոր հացադուլ է անում, որպեսզի իր տառապանքը վերջանա»,- ասել է փաստաբանը։

Նա մտահոգություն է հայտնել Ռուստամլիի կյանքի համար, քանի որ չոր հացադուլը կարող է կոմայի պատճառ դառնալ։

«Ես հորդորում էի ջուրը չթողնել, բայց նա ասաց, որ իր որոշումը հաստատուն է և չոր հացադուլ է սկսել»,- հաղորդել է փաստաբանը։

Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՀ) ներկայացուցիչ Սալեհ Ռուստամլին 1998 թվականից բնակվում է Ռուսաստանում։ Նա ձերբակալվել էր 2018 թվականի մայիսին Ադրբեջանում՝ թմրանյութ պահելու մեղադրանքով։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ 20 օր խոշտանգումների է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Ավելի ուշ բերման էին ենթարկվել կուսակցության մյուս անդամները՝ Բաբեկ Հասանովը, Ագիլ Մահարրամլին և Ռուսլան Նասիրլին։ Գլխավոր դատախազությունը և ՆԳՆ-ն ձերբակալվածներին մեղադրել էին փողերի լվացման մեջ, թմրանյութերի հոդվածով մեղադրանքը հանվել էր։

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ռուստամլիին։ «Կառավարությունը չի կարող շարունակել Ռուստամլիի անարդար և անհիմն բանտարկությունը և դիտել, թե ինչպես է նա կամաց-կամաց մահանում բանտում», - ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է Սալեհ Ռուստամլիի աջակցության ցույցը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից