Արտաքին 4 տարի առաջ - 15:34 13-12-2021

Սերպուխովի կանանց վանքում պայթյունի կազմակերպիչը մահացել է. Baza

Մահացել է ծխական եկեղեցական դպրոցի նախկին սան Վլադիսլավ Ստրուժենկովը, որը, ենթադրաբար, մասնակից է եղել Մերձմոսկվայում Սերպուխովի կանանց վանքում տեղի ունեցած պայթյունին։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Նախնական վարկածի համաձայն՝ ոստիկանները բժիշկներին թույլ չեն տվել մոտենալ պայթյունը կազմակերպողին։ Պատճառը եղել է այն, որ 18-ամյա երիտասարդը կարող էր ունենալ ևս մեկ ինքնաշեն պայթուցիկ սարք:

ՏԱՍՍ-ի տվյալներով՝ հարձակվողի մահվան պատճառ է դարձել արյան կորուստը։ Այժմ պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները, արտակարգ դեպքի վայրը շրջափակվել է։