Ներքին 4 տարի առաջ - 13:50 13-12-2021

Երևանի քաղաքապետի պաշտոնավարումը ժամկետից շուտ ավարտելու հարցով քննարկում չկա. Աղաջանյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավորումը սահմանված ժամկետից շուտ ավարտելու վերաբերյալ քննարկումներ չկան:

Այս մասին հայտնել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է քաղաքապետի փոփոխության հարց:

«Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ: Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել: Եվ այս պահի դրությամբ որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է այդ պաշտոնավարումն ավարտվի, չկա»,-ասել է Աղաջանյանը:

Նա հիշեցրել է նաև, որ դա միայն հնարավոր կլինի օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերով. օրինակ, երբ քաղաքապետն ինքը հրաժարական կտա կամ ավագանին անվստահություն կհայտնի:

Անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկության վերաբերյալ հարցին, թե Հայկ Մարությանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ խմբակցության պատգամավորը հորդորել է այդ հարցով դիմել Հայկ Մարությանին կամ Ռոբերտ Քոչարյանին:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց