Արտաքին 4 տարի առաջ - 10:47 13-12-2021

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան «լուրջ հետևանքներ» կունենա. G7

«Ռուսաստանը չպետք է կասկածի, որ Ուկրաինայի դեմ նոր ռազմական ագրեսիան լուրջ հետևանքներ և բարձր գին կունենա», ասվում է Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի ունեցած G7 երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման ավարտից հետո ընդունված հայտարարության մեջ։

«Յոթնյակում» ընդգրկված են ժողովրդավարական, զարգացած խոշոր արդյունաբերական երկրները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան։ Ռուսաստանը մասնակցել է խմբի աշխատանքներին մինչև 2014թ.-ը՝ Ղրիմի բռնակցումը։

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները, հանդիպման արդյունքների վերաբերյալ ընդհանուր կոմյունիկեից բացի, առանձին հայտարարություն են ընդունել «Ռուսաստանի և Ուկրաինայի մասին»։ Այն դատապարտում է Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ ԶՈՒ խմբավորման կուտակումը, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը այս երկրի նկատմամբ։

Փաստաթուղթը նաև կոչ է անում բանակցություններ վարել դիվանագիտական ​​ուղիներով և նվազեցնել լարվածությունը։ Նշվում է նաև դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը, «նորմանդական ձևաչափի» հետ կապված Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերը, ինչպես նաև կոչ է արվում կյանքի կոչել Ուկրաինայի արևելյան հատվածում հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի պայմանավորվածությունները։

«Սահմանները փոխելու համար ուժի ցանկացած կիրառում խստիվ արգելված է միջազգային իրավունքով»,- ասվում է փաստաթղթում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը