Ներքին
11 րոպե առաջ
Ներքին
Միտք
15 րոպե առաջ
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը, որ Թբիլիսին և Կիևը կդառնան Դաշինքի անդամ, չի վերանայվի։ Այսպես է դիվանագետն արձագանքել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը, որով Մոսկվան պահանջում էր «չեղարկել» 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը։ Այս մասին գրում է SOVA-ն։
«ՆԱՏՕ-ն եզակի կազմակերպություն է՝ հիմնված սկզբունքների վրա և իր կանոնադրությանը համապատասխան։ Ոչ մի երրորդ կողմ իրավունք չունի միջամտելու ՆԱՏՕ-ի ընդլայնման որոշմանը»,- ասել է Զալկալիանին։
Արտգործնախարարն ակնհայտ է համարել, որ Բուխարեստում ընդունված որոշումը չի վերանայվելու։ «Սրա մասին են խոսում ՆԱՏՕ-ի մեր գործընկերները։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի դռները բաց են յուրաքանչյուր երկրի համար, որը ձգտում է դաշինքին և համապատասխանում է չափանիշներին, և այս հարցը պետք է լուծվի ՆԱՏՕ-ի և այս երկրի կողմից: Այս դեպքում Վրաստանի և ՆԱՏՕ-ի որոշելիքն է»,- հավելել է նախարարը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ից պահանջել էր «հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի հիման վրա» մշակել լուրջ երկարաժամկետ իրավական երաշխիքներ, որոնք կբացառեն դաշինքի հետագա առաջխաղացումը դեպի արևելք։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մերժել է Մոսկվայի պահանջը՝ ասելով, որ Եվրոպայի բոլոր երկրներն ինքնուրույն են ընտրում անվտանգության համակարգերը։