Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:24 11-12-2021

Հայկ Մարությանի որոշումով` Երևանի 6 դպրոցներում տնօրեններ են նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով մի քանի դպրոցներում տնօրեններ են նշանակվել։

Դեկտեմբերի 9-ի որոշումներում ասվում է․

– ««Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ.200 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարինե Հենրիկի Հովհաննիսյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 10-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (10.12.2021թ.–10.12.2026թ.)»:

– ««Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարինա Աղասու Տոնոյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 11-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (10.12.2021թ.–10.12.2026թ.)»:

– ««Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սուսաննա Սիմոնի Արշակյանի հետ 2021թ. դեկտեմբերի 10-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 10.12.2021թ. մինչև 01.01.2024թ.»:

Դեկտեմբերի 8-ի որոշումներում ասվում է․

– ««Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան հ.153 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անուշ Գրիշայի Սարգսյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 08.12.2021թ.–29.01.2026թ.»:

– ««Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լարիսա Կառլենի Մկրտչյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (08.12.2021թ.–06.06.2026թ.)»:

– ««Երևանի Հենրի Մորգենթաուի անվան հ.126 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Հասմիկ Արամի Սարգսյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (08.12.2021թ.–08.12.2026թ.)»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան