Արտաքին 4 տարի առաջ - 16:52 10-12-2021

Լեպսը բաժանվում է կնոջից 20 տարվա ամուսնությունից հետո

Երաժիշտ Գրիգորի Լեպսի կինը՝ Աննա Շապլիկովան, ամուսնալուծության փաստաթղթեր է ներկայացրել 20 տարվա ամուսնությունից հետո, հաղորդում է StarHit-ը։

Պարբերականի տվյալներով՝ զույգը որոշել է ամուսնալուծվել խաղաղ կերպով՝ առանց հասարակական սկանդալների ու ունեցվածքի բաժանման։ Նրանց ամուսնալուծության գործով դատական ​​նիստը նշանակված է դեկտեմբերի 20-ին։

Որպես բաժանման ակնարկ կարող էր ծառայել Instagram-ում Շապլիկովայի երկշաբաթյա վաղեմության գրառումը. Լեպսի կինը մտորել է արժեքների վերագնահատման և կյանքի առաջնահերթությունների մասին:

«Ամբղջ կյանքում դու ինչ-որ տեղ ես շտապում, թռչում և միշտ չես հասցնում։ 50 տարեկանում դու դանդաղում ես ու սկսում նայել ոչ թե առաջ, այլ քո ներսը։ <...> Սա այն տարիքն է, երբ դու ունես հաստատված արժեքներ, որոնք երբեք չես փոխի կամ որոնց չես դավաճանի: Դա ժամանակ է, երբ դու հասկանում ես «Ինչ էլ արվի, ամեն ինչ դեպի լավն է» արտահայտության իմաստը»,- գրել է Շապլիկովան։

Լեպսը ծանոթացել է ապագա կնոջ հետ 2000 թվականին, երկու տարի անց զույգը ամրապնդել է իրենց հարաբերությունները ամուսնական կապով։ Ամուսինները դաստիարակում են երեք երեխաների. դուստրերին՝ Եվային և Նիկոլին, ինչպես նաև որդուն՝ Իվանին։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին