Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:12 10-12-2021

Պուտինը խոսել է ԿՀՎ-ի աշխատակիցների մասին, որոնք 1990-ականներին աշխատել են Ռուսաստանի կառավարությունում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կադրերը 1990-ականների կեսերին աշխատել են Ռուսաստանում՝ որպես խորհրդականներ և ՌԴ կառավարության պաշտոնական աշխատակիցներ։ Այս մասին Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նիստի ժամանակ ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով, 2000-ականների սկզբին նրանց բոլորին բացահայտել են։

«Նրանք ավելի ուշ դատարանի առաջ են կանգնել ԱՄՆ-ում, քանի որ լինելով ԿՀՎ աշխատակիցներ և աշխատելով ՌԴ-ում, խախտում էին ամերիկյան օրենսդրությունը՝ մասնակցելով սեփականաշնորհմանը»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ սա Ռուսաստանի գործերին միջամտելու փորձերի միայն մեկ օրինակ է, սակայն դրանք զգալիորեն ավելի շատ են։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում