Ներքին 4 տարի առաջ - 20:31 09-12-2021

Ինչի՞ց դողէրոցքի մեջ ընկավ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում․ Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչի՞ց դողէրոցքի մեջ ընկավ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ հնչեցրած հարցին պատասխանելիս:

1. Նա իր պատասխանով իրեն գցեց ծուղակը՝ հայտարարելով մի բան, որի համար Ալիևն ու Էրդողանը նրան չէին ների: Խոսքը վերաբերում է Հայաստանի ճանապարհներին հայկական ՄԱՔՍԱԿԵՏԵՐ տեղադրելուն և հայ մաքսավորների կողմից Ադրբեջանից Հայաստան մտնող բեռները և մեքենաները ստուգելուն: Սա իրականում կբացառեր միջանցքը՝ ցանկացած փաթեթավորմամբ: Սակայն նա չհաստատեց իմ ճշտող պնդումը և անցավ հիստերիկ բնույթի գոռգոռոցների ու տխմար մեղադրանքների:

2. Կրիտիկական պահին, պատերազմը և նոր մարդկային ու տարածքային կորուստները կանխելու նպատակով իշխանությունից հեռանալու իմ ներկայացրած պահանջը:

Իմ տեսակետը մնում է անփոփոխ. Նիկոլն անհայրենիք տեսակ է, և հանուն իր իշխանության պատրաստ է զոհաբերել բոլորիս և ամեն ինչ»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան