Մամուլ 4 տարի առաջ - 09:05 09-12-2021

Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է

Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Մեղրիի նորընտիր համայնքապետ Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկը ծեծել են Մեղրիի կոմունալ բաժնի պետ Արթուր Աթանեսյանին։ Աթանեսյանին ստիպել էին դիմում գրել, դիմադրել էր, եւ լեզվակռիվն ավարտվել էր ծեծկռտուքով։ Աթանեսյանը համայնքապետի նախկին ԺՊ, ՔՊ-ական Արարատ Թումանյանի մտերիմն է։ Երեկ տեղեկացանք, որ Աթանեսյանը, այնուամենայնիվ, ազատվել է աշխատանքից։ Մեզ ասացին, որ նրան համոզել են, եւ ինքնակամ դիմում է գրել։

Փոխարինողն էլ է արդեն հայտնի՝ հրաման դեռ չկա, սակայն պաշտոնում կնշանակվի Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ավագանու ցուցակի հինգերորդ համարը՝ 27-ամյա Նաիրի Զաքարյանը, որն աշխատում էր Մեղրիի հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն։ Ի դեպ, համայնքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, Մեղրիում «ռուլիտ» է անում, ավելի ճիշտ՝ դե ֆակտո համայնքապետը Բաբայանի կուսակիցն է՝ Խաչիկ Անդրեասյանը՝ «Տուլի» մականունով, որը համայնքապետի տեղակալն է, եւ կոալիցիոն հուշագրով սահմանվել է, որ երկուսուկես տարի հետո կդառնա համայնքի ղեկավար։ Մինչ այդ նա արդեն դերի մեջ է մտել, որովհետեւ նախ համայնքում ավելի մեծ ճանաչում ունի, երկրորդ՝ Բագրատ Զաքարյանը, որպես այդպիսին, թիմ չունի։

Հիշեցնենք, որ նա առաջադրվել էր Արամ Սարգսյանի կուսակցության ցուցակով։ Այդուհանդերձ, Զաքարյանը չի ցանկանում դիրքերը զիջել եւ համայնքապետարանում նոր կարգ է սահմանել, աշխատակիցները մինչեւ 08.54-ը պետք է աշխատավայրում լինեն, հեռանան 18.01-ից ոչ շուտ, իսկ երբ ինքը համայնքապետարան է մուտք գործում, պետք է հանդիսավոր դիմավորեն իրեն։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից