Արտաքին 4 տարի առաջ - 14:18 08-12-2021

Միլիարդատեր Իլոն Մասկը վաճառել է իր վերջին տունը

Tesla կորպորացիայի սեփականատեր Իլոն Մասկը 32 մլն դոլարով վաճառել է Կալիֆոռնիայում գտնվող իր 16 հազար քառակուսի մետր տարածքով առանձնատունը։ Հունիսին՝ վաճառքի մեկնարկում, նախնական արժեքը կազմել է 37,5 մլն դոլար: Գնորդի ինքնությունը հայտնի չէ։ Իլոն Մասկը վաճառել է անշարժ գույքին պատկանող իր վերջին օբյեկտը:

Ինչպես հաղորդել է FoxNews ալիքը, միլիարդատերը Կալիֆոռնիայում անշարժ գույքից բաժանվելու ցանկության մասին հայտարարել է դեռևս անցյալ տարի։ Նա աստիճանաբար սկսել է վաճառել տներն ու բնակարանները։ Վերջին առանձնատան համար ցանկացողներ չէին գտնվել, և սեփականատերը ստիպված էր եղել իջեցնել գինը:

Խոսքը ֆրանսիացի արիստոկրատ կոմս դը Գրինյեի կողմից 1912 թվականին կառուցված կալվածքի մասին է։ Եվրոպական ոճի տունը գտնվում է շատ մեծ հողատարածքի վրա, կողքին կա լիճ։ Կոմսի ժառանգները կալվածքը տնօրինել են մինչև 2013 թվականը։ Այնուհետև այն վաճառել են 100 միլիոն դոլարով՝ այն ժամանակվա համար ռեկորդային գումարով։ Իլոն Մասկը կալվածքը ձեռք է բերել 2017 թվականին՝ 23,4 միլիոն դոլարով։

Միլիարդատերը դժգոհել է, որ Կալիֆոռնիայում մեծացել են հարկերը և նվազել կենսամակարդակը։ Նա որոշել է լքել նահանգը՝ վաճառելով իր տունը։ Նա իր կորպորացիայի գլխավոր գրասենյակը արդեն տեղափոխել է Տեխաս։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից