Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 21:44 07-12-2021

Այսօրվա՝ ԱԺ-ի ծեծկռտուքը Ալեն Սիմոնյանի արված հայտարարությունը օրակարգից դուրս մղելու համար էր. Տարոն Ղազարյան

Այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները դաշնակցական երիտասարդներին, որոնք պատգամավորների օգնականներ են, «հաշիվ մաքրելու» են կանչել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: Մասնակիցների մեջ են եղել իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն և այլք: ՔՊ-ական պատգամավորներն իրենց օգնականների հետ միասին մոտ 30 հոգով են եղել ու հարձակվել «Հայաստան» խմբակցության պատգամավորների 3 օգնականների վրա: Տեղեկացանք նաև, որ վնասվել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանի աչքը:

Թե ինչ է իրականում այսօր կատարվել ԱԺ-ում, Oragir.news-ը պարզեց հենց ծեծկռտուքի մասնակից Տարոն Ղազարյանից, որն ասաց. «Մամուլում այսօր լուրեր շրջանառվեցին, մենք չենք մերժել իրենց հետ սուրճ խմելը։ Ես հերքում եմ, դա չափազանցություն է, որ մենք պատրաստվում էինք սուրճ խմել իրենց հետ։ Իրականում, եթե իրենք այդքան բարեկրթություն էլ ունենային մեզ հրավիրելու սուրճ խմելու, ինչպես երբևէ, այնպես էլ այս անգամ էլ առանց բացառության այդ ցանկությունը չէինք ունենալու, և հստակ է, որ իրենց հետ սուրճ չէինք խմելու։ Դա բացառված է։ Իրենք միտում են ունեցել սադրելու մեզ, իրենք դրա փորձերը կատարել են, ու անկեղծորեն նշեմ, որ իրենց մոտ ստացվել է, և գտնում եմ, որ դրա հիմնական նպատակը եղել է իրենցը՝ համացանցում տարածված Ալեն Սիմոնյանի՝ այսօրվա գերիների վերաբերյալ տեսանյութը օրակարգից դուրս մղելու համար»։

Հիշեցնենք, որ Տարոն Ղազարյանը, բացի ԱԺ-ում պատգամավորի օգնական լինելուց, նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահն է։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց