Արտաքին 4 տարի առաջ - 23:42 06-12-2021

ՄԻԵԴ-ն արգելել է Լեհաստան մտած միգրանտներին հետ ուղարկել Բելառուս

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արգելել է արդեն Լեհաստան մտած միգրանտներին վերադարձնել Բելառուս։ Սա բխում է դատարանի կայքում հրապարակված որոշումից։

2021 թվականի օգոստոսի 20-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ՄԻԵԴ-ը քննել է ընդհանուր առմամբ 47 դիմում, որոնք ներկայացված են 198 դիմումատուների կողմից՝ խնդրելով ապահովել նրանց անվտանգ կեցությունը Եվրամիության տարածքում։

Բողոքների մեծ մասը՝ 44, ներկայացվել է Լեհաստանի, եւս երկուսը՝ Լատվիայի, մեկը՝ Լիտվայի դեմ։

«Դիմումների մեծ մասում, որտեղ դիմումատուները պնդում էին, որ իրենք Լեհաստանում են և խնդրում էին իրենց հետ չուղարկել Բելառուս, դատարանը կիրառել է 39-րդ կանոնը և որոշել, որ դիմումատուները չպետք է վտարվեն Լեհաստանից, եթե նրանք իսկապես գտնվում են այս երկրի տարածքում»,- ասվում է դատարանի որոշման մեջ։

ՄԻԵԴ-ը նաև խնդրել է Վարշավային փաստաբաններ ընդունել բելառուսա-լեհական սահմանին գտնվող Աֆղանստանի երեսուներկու քաղաքացիների համար: Որոշ դեպքերում Ստրասբուրգը պահանջել է միգրանտներին ապահովել սննդով, ջրով, հագուստով, բժշկական օգնությամբ կամ ժամանակավոր կացարանով:

Ամենից շատ դիտված

22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
23:13 Հայացքների մենամարտ. Արման Ծառուկյանն ու Ռուֆին դեմ առ դեմ հանդիպել են UFC 331-ից առաջ