Ներքին 4 տարի առաջ - 13:25 06-12-2021

Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել

Ամերիկյան հետախուզական HOMER79 ինքնաթիռը, Սև ծովի երկայնքով ուղևորություն կատարելով՝ շարժվել է դեպի հայ-ադրբեջանական սահման, հաղորդում է РИА Новости-ն՝ PlaneRadar պորտալին հղումով։ Ինքնաթիռը մինչ այդ հետախուզական թռիչք էր կատարել Ղրիմի ափերի մոտ։

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի 38-րդ RS/55-րդ WG ինքնաթիռը՝ Boeing RC-135V Rivet Joint-ը, երկինք է բարձրացել Կրետե կղզու բազայից՝ հետախուզելով իրավիճակը Սև ծովի տարածքում։ Ռուսական սևծովյան սահմանի մոտ թռիչքից հետո նա հետախուզական թռիչք է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանով, այնուհետ հատել Վրաստանի օդային սահմանը։

Լրատվամիջոցները նախօրեին տեղեկություն էին տարածել, որ դեկտեմբերի 3-ին ուղևորատար ինքնաթիռը, որը շարժվել է Թել Ավիվ-Մոսկվա երթուղով, ստիպված է եղել փոխել ուղղությունը Սև ծովի վրայով՝ ամերիկյան հետախուզական ինքնաթիռի հետ վտանգավոր հպումից խուսափելու համար։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում