Արտաքին 4 տարի առաջ - 09:50 06-12-2021

ԱՄՆ-ում ենթադրում են, որ Չինաստանը ևս մեկ ռազմաբազա կկառուցի Աֆրիկայում. WSJ

Ամերիկյան հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ Չինաստանը մտադիր է Աֆրիկայի ատլանտյան ափին ռազմածովային բազա կառուցել, որը կդառնա ՉԺՀ-ի երկրորդ ռազմական օբյեկտը մայրցամաքում։ Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Այս բազայի օգնությամբ չինական նավերը կկարողանան պաշարները համալրել Հասարակածային Գվինեայում, որը մտավախության առիթ է Սպիտակ տան և Պենտագոնի համար։ «Մենք Հասարակածային Գվինեային հասկացրել ենք, որ Չինաստանի ակտիվության հետ կապված հնարավոր որոշակի քայլերը մտահոգություններ կառաջացնեն ազգային անվտանգության ոլորտում»,- պարբերականը մեջբերում է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։

ԱՄՆ կառավարության ենթադրությունների համաձայն, ՉԺՀ-ն կարող է բազա տեղակայել Բատա քաղաքում, որտեղ արդեն Չինաստանն առևտրային նավահանգիստ ունի։ Ներկայում Չինաստանը ռազմաբազա ունի Ջիբութիում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը