Ներքին 4 տարի առաջ - 20:22 05-12-2021

Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել

Վրաստանից Հայաստան մուտք գործելու կանոնակարգում փոփոխություններ են արվել։ Մասնավորապես, եթե նախկինում Հայաստան մուտք գործելիս բոլոր մարդիկ PCR թեստը կարող էին սահմանին հանձնել, կամ օդանավակայանում, ըստ ՀՀ կառավարության նոր փոփոխությունների դա կարող են անել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Այլ երկրների քաղաքացիները պետք է PCR թեստի բացասական պատասխանը ներկայացնեն սահմանին, կամ Հայաստան մտնեն պատվաստման սերտիֆիկատով:

Պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով, պաշտպանված QR կոդով, որի միջոցով հնարավոր է ստուգել պատվաստման սերտիֆիկատի համար ներկայացվող բոլոր պահանջները:

Հայաստան մուտք գործելիս բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։

Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով՝ բացառապես PCR հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամվա վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։ Վերջիններիս մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելվում է՝ վերը նշված սերտիֆիկատներից որևէ մեկը չներկայացնելու դեպքում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան