Մամուլ 2 տարի առաջ - 08:28 24-11-2023

«ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտված է. Ալեն Սիմոնյանը պետք է պատժվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ 2022 թվականի փետրվարի 10-ից ձեւավորված ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը վեց ամսով երկարաձգվել է, եւ լրացել է գործունեության ժամկետը 2023 թվականի օգոստոսի 10-ին: Այսինքն՝ օգոստոսի 11-ից այս հանձնաժողովը փաստացի գոյություն չունի, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացատրել է, թե երկու տարվա արձակուրդների ընթացքում հանձնաժողովը փաստացի չի գործել, ինչի պատճառով հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի դեկտեմբերին:

«ԱԺ կանոնակարգ» օրենքը հստակ է սահմանում, որ միայն մեկ անգամ 6 ամսով երկարաձգելու հնարավորություն կա, եւ արձակուրդը չի կարող հիմք հանդիսանալ որեւէ մարմնի լիազորությունների ժամկետի երկարացման համար: Այս տրամաբանությամբ Ազգային ժողովն էլ պետք է 5.5 տարի գործի, որովհետեւ ամեն տարի մի ամիս արձակուրդում է: Քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահպանումը եւ ԱԺ բնականոն գործունեությունը ապահովելու պարտավորությունն ունի միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հետաքրքրվեցինք՝ ինչ քայլեր է ձեռնարկում ԱԺ գործունեության ժամկետը լրացած հանձնաժողովի ըստ էության ապօրինի գործունեությունը չթույլատրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղեկացնում են. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել է 10.02.2022թ.։ 07.07.2022 թ. հանձնաժողովը դիմել է ՀՀ ԱԺ նախագահին գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու համար։ Նշենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման հարցը քննարկվում է ԱԺ նիստում. հարցը քննարկվել է 2022 թ. սեպտեմբերի առաջին նիստում, եւ երկարաձգվել է 6 ամսով։ Հանձնաժողովը գործունեությունը երկրորդ անգամ երկարաձգելու խնդրանքով դիմել է 02.04.2023թ.։

Այն ընդունվել է 2023 թ. մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով մինչեւ սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 եւ 2023 թվականների ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, եւ հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ ԱԺ համապատասխան նիստում հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին։ Նշենք, որ քննիչ հանձնաժողովը կազմելու եւ Ազգային ժողովին է ներկայացնելու համապատասխան զեկույց»։ ԱԺ նախագահի պարզաբանման մեջ էլ հստակ ժամկետ նշված չէ, թե երբ է ավարտվելու հանձնաժողովի աշխատանքը. գրված է՝ 2023թ. դեկտեմբերին:

Սա նշանակում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտված է, ինչի համար իրավական երկրում Ալեն Սիմոնյանը պետք է պատժվեր: Նա փաստացի չի կարողանում ապահովել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահպանումը եւ ԱԺ բնականոն գործունեությունը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»