Ոստիկանությունը առանց պատճառի բերման է ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի վստահված անձ Մաթյան Արայիկին․ Հրապարակ
copy image url

Ոստիկանությունը առանց պատճառի բերման է ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի վստահված անձ Մաթյան Արայիկին․ Հրապարակ

Ներքին 3 տարի առաջ - 17:22 05-12-2021

Վարդենիսի 21/77 տեղամասից, որը գտնվում է Գեղամասար համայնքում, ոստիկանությունը առանց պատճառի բերման է ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի վստահված անձ Մաթյան Արայիկին: 4 ժամ ոստիկանությունում պահելուց հետո Մաթյանին ազատ են արձակել: Այս մասին «Հրապարակին» հայտնել են «Ահարոն Խաչատրյան» դաշինքից:

«Մենք այս ընթացքում չենք էլ իմացել, որ նրան տարել են: Զանգեցինք, որ տվյալներն իմանանք, թե ինչքան մասնակից է եղել Գեղամասարում, չկարողացանք նրա հետ կապվել, մեզ ասեցին՝ ոստիկանությունը տարել է», - Ահարոն Խաչատրյանի շտաբից: Արայիկ Մաթյանը հաստատեց տեղեկությունը: Նա ասաց, որ չգիտի, թե իրեն ինչու են բերման ենթարկել: «Ինձ ոչ մի հարց չեն տվել, մի քաի ժամ պահել, հետ են ուղարկել» - ասաց վստահված անձը:

Ամենից շատ դիտված