Արտաքին 4 տարի առաջ - 14:48 04-12-2021

Երեք վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են քաղցկեղի

Գոյություն ունեն երեք վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են քաղցկեղի, հայտնում է WeChat չինական հարթակը։ Նշվում է, որ հիվանդության առաջացումը կախված է կենսաձևից։ Նշվում է, որ քաղցկեղի առաջացման ռիսկերը կարելի է նվազեցնել՝ հրաժարվելով վատ սովորություններից և օգտագործելով առողջ սնունդ։

Առաջին նման սովորությունը ուշ քնելն է։ Նշվում է, որ դա հանգեցնում է անբավարար հանգստի։ Նրանք, ովքեր ուշ են պառկում քնելու, քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ ռիսկ ունեն:

Երկրորդը դյուրագրգռությունն է։ Ժամանակակից սերունդներն ապրում են մեծ քաղաքների պայմաններում, միջավայրը նպաստում է սթրեսների առաջացմանը, իսկ դա հանգեցնում է դյուրագրգռության ու ընկճախտի։ «Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ընկճված վիճակում են եղել, ավելի են ենթակա քաղցկեղով հիվանդանալու ռիսկին»,- ասվում է նյութում։

Երրորդը ավելի վաղ եփած ուտելիքի կանոնավոր օգտագործումն է։ Նշվում է, որ նման սննդի մեջ սկսում են կուտակվել նիտրիտներ, որոնք քաղցկեղածին են։

Նշվում է ևս մեկ գործոն, որը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը. դա ստամոքսի և փայծաղի ֆունկցիաների խախտումն է:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում