Արտաքին 4 տարի առաջ - 13:05 03-12-2021

Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է իր որդին՝ Նիկոլայը, կրակել Պուտինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր որդին՝ Նիկոլայը, որը հաճախ է ուղեկցում հորը Ռուսաստան այցելությունների ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հրաձգության մրցման է մասնակցել։

«Նա տիրապետում է (զենքին): Վերջերս նա մրցել է Պուտինի հետ: Պուտինը լավ է տիրապետում զենքին...»,- ասել է Լուկաշենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովի ճշտող հարցին, թե արդյոք Նիկոլայի և Պուտինի միջև իսկապես հրաձգության մրցում է եղել, նա դրական պատասխան է տվել:

«Դե, ատրճանակը ամենածանրն է: Իմ ամենաչսիրած զենքը»,- հավելել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ իր որդին տիրապետում է զենքին, գիտի ինչպես վարվել դրա հետ, քանի որ կանոնավոր մարզվում է «բոլոր տեսակի հրետանային զենքի, դեռևս բացառությամբ զրահատեխնիկայի օգտագործմամբ»։

«Պահանջում է, որ իրեն զորադաշտ տանեմ, ինչ-որ տեղ երևի կտանեմ»,- եզրափակել է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում