Արտաքին 4 տարի առաջ - 11:20 03-12-2021

Միրզոյանն իր հույն, խորվաթ և ավտրիացի գործընկերների հետ խոսել է ԼՂ հարցի և գերիների մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի, Խորվաթիայի և Ավստրիայի արգործնախարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ հանդիպումը կայացել է ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում։

Այսպես, Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությանը։ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության համար։

Միրզոյանը Դենդիասին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները։

«Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ ահա Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանը տեղեկացրել է` ինչպես նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, այնպես էլ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։

Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ հանդիպման ժամանակ էլ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավստրիական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։

Հիշեցնենք, որ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ։ Նա մասնակցել է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում