Ժամանակն է, որ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակում էլ խաղաղության մասին կոչեր հնչեն, դադարեցվի այն խոսույթը, որը սնում է ժողովուրդների վախերը, հավելյալ թշնամանքի գեներացում չլինի։
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, գերիների հարցի ամբողջական լուծումը ավելի հեշտ է դառնում»,- նշել է Միրզոյանը։
Ըստ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի կողմից գուցե մի մասը հիմնավոր, մի մասն էլ անհիմն մտահոգություններ կան Հայաստանում թշնամանքի հարցով։
«Չենք կարող ասել, որ Ադրբեջանի հետ ամբողջական փոխվստահություն կա, և մտահոգություններ չկան, և կարող ենք ստորագրել պայմանագիրը․ խաղաղությունը պրոցես է, որին պետք է քայլ-քայլ գնալ»,- ասել է Միրզոյանը։