Մանրամասներ՝ Կարմիր Շուկայում տեղի ունեցած փոխհրաձգությունից

Ներքին 3 տարի առաջ - 14:58 02-12-2021

Արդեն տեղեկացրել ենք, որ Կարմիր Շուկայում այսօր առավոտյան ժամը 11․30-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Պաշտոնական պարզաբանում դեռևս չկա։ Oragir.News-ի տեղեկություններով, փոխհրաձգությունը տեղի է ունեցել երկու դիրքերի միջև։ Ադրբեջանական կողմը կիրառել է տարբեր տրամաչափի գնդացիրներ, հայկական կողմը պատասխանել է ինքնաձիգներով։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այժմ իրավիճակը հանդարտ է, զոհեր ու վիրավորներ չկան։

Ամենից շատ դիտված