Արտաքին 4 տարի առաջ - 23:27 01-12-2021

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում փոխհրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել․ CNN

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտայի արվարձանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի վարկածով՝ ոստիկանությունը երեք ահազանգ է ստացել։ Մարդիկ հայտնել են, որ կրակել են անցնող մեքենայից։ Կրակոցների հետևանքով զոհվել է մի կին և դեռահաս։ Տուժածներին գտնելու և նրանց օգնություն ցուցաբերելու փորձերի ժամանակ գնդակոծվել են նաև ոստիկանները։

Փոխհրաձգության արդյունքում մեկ ոստիկան սպանվել է, մյուսը՝ վիրավորվել։ Հարձակման մեջ կասկածվողը նույնպես սպանվել է փոխհրաձգության ժամանակ, այժմ ոստիկանությունը պարզում է դրդապատճառները, որոնք կարող էին դրդել նրան հանցագործության։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները