Ավելին 4 տարի առաջ - 22:56 01-12-2021

COVID-ի ծանր տեսակը կրկնապատկում է տարվա ընթացքում մահանալու հավանականությունը

Միացյալ Նահանգների գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի ծանր ընթացքը կարող է էապես վնասել առողջությանը երկարաժամկետ հեռանկարում և կրկնապատկել հիվանդությունից հետո մեկ տարվա ընթացքում մահանալու հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Medicine ամսագրում, հայտնում է Eurek Alert-ը:

Մասնագետները վերլուծել են 13638 հիվանդի հիվանդության պատմությունները, որոնցից 178-ը հիվանդությունը ծանր են տարել, 246-ը՝ թեթև կամ միջին ծանրության, իսկ մնացածի մոտ թեստի պատասխանը բացասական է եղել։

Հետազոտության մեջ ընդգրկված բոլոր հիվանդներն ապաքինվել են հիվանդությունից և ենթարկվել հսկողության հաջորդ 12 ամիսների ընթացքում:

Ինչպես պարզվում է, մարդիկ, որոնց մոտ COVID-19-ը ծանր ընթացք է ունեցել, ավելի քան երկու անգամ ավելի հավանական է, որ մահանան հաջորդ տարվա ընթացքում, քան նրանք, որոնք վարակված չեն եղել կամ հիվանդությունը թեթև են տարել։

Այս դեպքում առավել ռիսկային են 65 տարեկանից ցածր հիվանդները։

Մահացությունների մեծ մասը, որոնք տեղի են ունեցել ծանր COVID-19-ից հետո, կապված չեն եղել հիվանդության տարածված բարդությունների հետ, ինչպիսիք են շնչառական կամ սրտանոթային խնդիրները:

Մահվան դեպքերի մոտ 80%-ը պայմանավորված է եղել կորոնավիրուսի հետ կապ չունեցող խնդիրներով։ Սա խոսում է այն մասին, որ առողջության ընդհանուր վատթարացումը նրանց խոցելի է դարձրել տարբեր հիվանդությունների նկատմամբ։

Ինչպես նշում են գիտնականները, COVID-19-ով թեթև և միջին ծանրության հիվանդացածների մոտ մահացության մեծ վտանգ չկա, ինչն ընդգծում է պատվաստումների կարևորությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում