Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:24 20-10-2022

Հատուկ ծառայություններում պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում. Փաշինյան

Հայաստանի ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում կառավարությունը մոտ է վերջնական որոշումների կայացմանը: Կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն իսկ մեկնարկել է ոստիկանության բարեփոխումների գործընթացը:

«Մեր առաջիկա նպատակների մեջ մենք մեզ համար առաջնահերթություն ենք համարում, մասնավորապես, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության, պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը: Ստանդարտի մեջ նկատի ունենք նաև աշխատավարձերի բարձրացումը»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով` բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանան արձանագրել աշխատավարձի կրկնապատկում` ատեստավորման գործընթացի միջոցով:

«Մենք պետք է հասկանանք, որ կա պետական համակարգ, որը խթանում է և մոտիվացիա է տալիս մեզ համար առանցքային ոլորտի աշխատողներին: Համակարգը մոտավորապես պետք է աշխատի հետևյալ կերպ. առաջիկա երեք տարիներին բոլոր այն աշխատողները, ովքեր ունեն այդ ցանկությունը, կամավոր ատեստավորման գործընթաց են անցնում, որի արդյունքում աշխատավարձերը կրկնապատկվում են:

Արդյունքում բարձրանում է ոչ միայն աշխատավարձը, այլև աշխատանքի ստանդարտը, որը մենք ակնկալում ենք»,-նշեց նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից