Արտաքին 4 տարի առաջ - 20:35 01-12-2021

Բելառուսը Ղրիմը ռուսական ճանաչելու համար օրենքներ ընդունելու կարիք չունի․ Լավրով

Բելառուսը Ղրիմը Ռուսաստանի կազմում պաշտոնապես ճանաչելու համար օրենքներ ընդունելու կարիք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Դուք ոչ մի բան անելու կարիք չունեք, ոչ մի օրենք ընդունելու կարիք չունեք։ Եթե ինչ-որ մեկը դա լիովին չի հասկացել, նախագահ Լուկաշենկոն հստակ ասաց, որ Ղրիմը դե ֆակտո և դե յուրե Ռուսաստանի մաս է։ Դե ֆակտո միշտ եղել է, և դե յուրե դարձել է 2014 թվականի հանրաքվեից հետո»,- լրագրողներին ասել է Լավրովը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել էր, որ Ղրիմը դե ֆակտո և դե յուրե դարձել է ռուսական 2014 թվականի հանրաքվեից հետո, և իր այցը թերակղզի կդառնա Ղրիմի պաշտոնական ճանաչումը որպես Ռուսաստանի մաս։

Լուկաշենկոյի խոսքերից հետո Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Բելառուսի կողմից Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս անուղղելի հարված կհասցնի ուկրաինա-բելառուսական հարաբերություններին։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի