«Մեզ կաշկանդող ոչինչ չկա». Լուկաշենկոն նշել է, թե երբ «Բելավիա»-ն թռիչքներ կիրականացնի դեպի Ղրիմ
copy image url

«Մեզ կաշկանդող ոչինչ չկա». Լուկաշենկոն նշել է, թե երբ «Բելավիա»-ն թռիչքներ կիրականացնի դեպի Ղրիմ

Արտաքին 3 տարի առաջ - 10:03 01-12-2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունն «անհրաժեշտության դեպքում» կարող է Մինսկից Ղրիմ թռիչքներ իրականացնել։

«Մեզ կաշկանդող ոչինչ չկա «...» Մենք կթռչենք, երբ դրա կարիքը լինի, ցավոք ոչ Ուկրաինայով։ Երկու կամ մեկուկես անգամ շրջանը երկար կլինի»,- ասել է Բելառուսի ղեկավարը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Բելավիա»-ի ղեկավարությունն իր հերթին հայտարարել է, որ դեպի Ղրիմ թռիչքները վերսկսելու համար անհրաժեշտ է Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի հրամանը և Ուկրաինայի կողմից ընկերության դեմ հնարավոր պատժամիջոցների հետ կապված հարցերի կարգավորումը, հաղորդել է «Վեստի Ղրիմ»-ը:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ հանրաքվեից հետո Ղրիմը դե ֆակտո և դե յուրե դարձել է ռուսական։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC