Արտաքին 4 տարի առաջ - 21:08 30-11-2021

Լուկաշենկոն Ղրիմը դե յուրե համարել է ռուսական

Բելառուսի պաշտոնական ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Ղրիմը «դե ֆակտո և դե յուրե ռուսական» է անվանել։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա հայտարարել է բռնակցված թերակղզի այցելելու մտադրության մասին։

Նրա խոսքով՝ Ղրիմը «դե ֆակտո ռուսական» էր նույնիսկ 2014 թվականի «հանրաքվեից» առաջ։

«Մենք բոլորս հասկացանք, որ Ղրիմը դե ֆակտո ռուսական է, հանրաքվեից հետո էլ դե յուրե Ղրիմը դարձավ ռուսական»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նաեւ հայտնել է, որ պայմանավորվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին այցելել թերակղզի։

Նոյեմբերի սկզբին Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստի ժամանակ Լուկաշենկոն «բողոքել» էր Պուտինին, որ իրեն չի հրավիրել Սեւաստոպոլ։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես ռուսական այն բանից հետո, երբ «վերջին ռուս օլիգարխը կճանաչի Ղրիմը և կսկսի ապրանքներ մատակարարել այնտեղ»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի