Արտաքին 4 տարի առաջ - 20:14 30-11-2021

Հունաստանը տուգանք է սահմանել 60 տարեկանից բարձր չպատվաստված քաղաքացիների համար

Հունաստանի իշխանությունները 60 տարեկանից բարձր անձանց պարտադրում են պատվաստվել, որից հրաժարման դեպքում սպառնում են ամսական 100 եվրո տուգանքով։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Նրա խոսքով՝ Հունաստանի իշխանություններն անհանգստացած են կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր շտամի տարածմամբ և այն փաստով, որ վաղ թե ուշ այն կարող է հայտնվել Հունաստանում։

«Ահա թե ինչու մենք պետք է շարունակենք ավելի արագ իրականացնել մեր քաղաքականությունը։ Այսինքն՝ մենք պետք է ժամանակ խնայենք։ Պատվաստումները, բազմաթիվ թեստերը, պատվաստումների վկայականների կիրառումը և անձնական պաշտպանության միջոցներն են մեր պատասխանը, այլ ոչ թե կարանտինը»,- ասել է Միցոտակիսը։

Նա նաև հավելել է, որ Սուրբ Ծննդյան տոներից առաջ և հետո հանրապետության բոլոր չափահաս քաղաքացիներին անվճար կտրամադրվեն COVID-19-ի թեստեր՝ կորոնավիրուսի հնարավոր ասիմպտոմատիկ վարակակիրներին հայտնաբերելու համար։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացառել էր երկրում տուգանքների կիրառումը կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար։ Այսպիսով, նա մեկնաբանել է տեղեկատվությունը պատվաստումներից հրաժարվելու համար մինչև 7200 եվրոյի չափով տուգանք սահմանելու Ավստրիայի իշխանությունների պլանների մասին:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան