Հովհաննես Հովհաննիսյան․ նիկոլավիրուսի համալսարանական շտամը
copy image url

Հովհաննես Հովհաննիսյան․ նիկոլավիրուսի համալսարանական շտամը

Ներքին 3 տարի առաջ - 19:52 28-11-2021

2018 թվականի իշխանափոխությունից հետո առաջին ինստիտուտներից մեկը, որը հայտնվեց նոր իշխանությունների թիրախում, ԵՊՀ-ն էր։ Երեք տարի շարունակվող գրոհներից հետո փաշինյանական իշխանությանը վերջապես հաջողվեց ԵՊՀ-ն վերցնել լիակատար վերահսկողության տակ։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ եղան մի շարք ապօրինություններ, օրենքների, կառավարության որոշումների և կանոնադրությունների մի շարք փոփոխություններ, երևացող ու չերևացող կոռուպցիա, բայց փաստն այն է, որ Երևանի պետական համալսարանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին «հողատու» և «կապիտուլյանտ» անվանող մի շարք տարեց և երիտասարդ սուբյեկտներ իրականում տեր էին փնտրում և փոխշահավետ ու սիրով համաձայնեցին ծառայել պարտված իշխանությանը։ Սա առանձին թեմա է, որին առաջիկայում անպայման կանդրադառնանք։ Այժմ տեսնենք, թե ինչու էր փաշինյանական իշխանությունը գրոհում Մայր բուհը, քանի որ սովորաբար, նման գրոհները, իշխանության հաստատումից բացի, թեկուզ շատ քիչ, բայց ունենում են նաև բովանդակային բարեփոխումների խնդիր։

Բայց Նիկոլ Փաշինյանի թիմը այլ պատկերացումներ ունի․ նրանց միայն իրենց իշխանությունն է հետաքրքրում․ օրինակ՝ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին ամեն գնով պաշտոնից հեռացնելուց հետո պարզվեց, որ Արայիկ Հարությունյանը և Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ 100-ամյակը նշելու այլ ծրագիր չունեն, քան Արամ Սիմոնյանի նախագիծն էր։ Հիմա էլ՝ Հովհաննես Հովհաննիսյանի՝ ապօրինությունների գնով ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ նշանակվելուց հետո, պարզվում է, որ Երևանի պետական համալսարանը բարեփոխելու փաշինյանական գոչյունները իրականում հերթական իշխանական երազախաբությունն էր։ Նույնիսկ եթե մի կողմ թողնենք այն, որ Հ․ Հովհաննիսյանը ակադեմիական իմպոտենտի պես ոչ մի կերպ չի հրապարակում իբրև թե իր գրած նախընտրական ծրագիրը, արդեն փաստ է, որ նա սկսել է համալսարանը կառավարել բավականին յուրօրինակ ձևով․ նրա իշխանության գալուց հետո համալսարանը վերածվել է փակ կառույցի։ Թե ինչ է կատարվում համալսարանի պատերի ներսում, իմանում ենք միայն մերթընդմերթ դուրս սպրդող կցկտուր լուրերից, իսկ ԵՊՀ խոսնակը լրատվամիջոցներին այլևս չի ծանուցում տեղի ունեցող կարևոր միջոցառումների ու հոգաբարձուների խորհրդի նիստերի վերաբերյալ։ Չկան նիստերի տեսաձայնագրությունները, անգամ վերջին նիստի տեսաձայնագրությունը, որտեղ Սուրեն Պապիկյանն ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այս ամենին զուգահեռ փորձում են «թոզ փչել» բոլորի աչքերին ու աշխատանքի իմիտացիա են ցուցադրում ճիշտ այնպես, ինչպես դա անում է Հիմնադիր մարմինը՝ Կառավարությունը։ Ակտիվացել է համալսարանի ֆեյսբուքյան էջը, որը հասարակությանն է մատուցում ոչպետքական ինֆորմացիա, օրինակ, թե ինչպիսի աշուն է համալսարանի բակում, և այլն։

Այս ամենին զուգահեռ համալսարանը, մասնավորապես՝ ռեկտորի ժ․պ․ Հովհաննես Հովհաննիսյանը, չի պատասխանում լրատվամիջոցների հարցումներին։ Նոյեմբերի 8-ին Oragir.news-ը հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Հովհաննես Հովհաննիսյանին հետևյալ բովանդակությամբ․

1․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 6-ի նիստն անցել է դռնփակ։ Իրավական ի՞նչ հիմնավորմամբ է նիստն անցկացվել դռնփակ, և ո՞վ է հրահանգել ԵՊՀ աշխատակիցներին, որ լրագրողներին դահլիճ չթողնեն։

2․ Ինչո՞ւ ԵՊՀ աշխատակիցների կողմից ՀԽ նիստը չի տեսանկարահանվել ու հանրայնացվել։ Ո՞ւմ հրահանգով է դա կատարվել։

3․ Վարչական վերաքննիչ դատարանը վերացրել է Վարչական դատարանի՝ Մ․Սողոմոնյանի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը։ Ինչը ենթադրում է, որ հայցադիմումը համարվում է ընդունված այն ներկայացնելու սկզբնական օրը։ Իսկ Կառավարության որոշման գործողությունը, որով հանվել էր ԵՊՀ ռեկտորին ներկայացվող դոկտոր, պրոֆեսոր լինելու պահանջը, կասեցված է։ Այդ պահից սկսած՝ Դուք չեք բավարարում ԵՊՀ ռեկտորին ներկայացվող պահանջներին և փաստացի չեք կարող կատարել ժ․պ․-ի պարտականությունները։ Շարունակո՞ւմ եք, արդյոք, կատարել ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ի պարտականությունները և ստորագրել փաստաթղթեր։

Հարցման օրվանից անցել է ուղիղ 28 օր, սակայն ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ից չկա որևէ արձագանք ու պատասխան, ինչն օրենքի կոպտագույն խախտում է։ Սակայն դա ոչ ոքի չի հուզում։ Իրոք, եթե ոչ ոք չի «հուզվում» նրանից, որ Հովհաննես Հովհաննիսյանը կարող է լինել ԵՊՀ ռեկտոր, տեղեկատվական բլոկադան կամ ինչ-որ հարցումի չպատասխանելը ինչու պետք է ինչ-որ մեկին հետաքրքրի։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC