Ավելին 4 տարի առաջ - 15:12 28-11-2021

Գիտնականները նշել են երիտասարդության գաղտնիքը

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ թերսնումը պաշտպանում է օրգանիզմը հիվանդություններից ու ծերացումից։ Այս մասին գրում է Forskning-ի նորվեգական հրատարակությունը՝ վկայակոչելով հետազոտության տվյալները։

Վաշինգտոնի համալսարանից ամերիկացի կենսաբան Միտչել Լիի խոսքով՝ սա ծերացման գործընթացը կարգավորելու հիմնարար կենսաբանական մեխանիզմ է։ Նա ուսումնասիրել է կետոգենիկ, ցածր սպիտակուցային և դիետիկ սննդակարգի, սահմանափակ կերակուրների մեխանիզմները: Արդյունքում բացահայտվել է առողջության և երիտասարդության անսպասելի գաղտնիք։

Ժամանակավոր դիետաները փորձարկվել է կենդանիների վրա և խոստումնալից արդյունքներ է ցույց տվել:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ սննդակարգը, որը նմանվում է դիետայի, ամենից շատ երկարացնում է առնետների կյանքը։ Գիտնականները կարծում են, որ դիետայի ժամանակ արգելակվում է mTOR սպիտակուցը։ Փորձերը ցույց են տվել, որ ցածր ածխաջրերով դիետաները և երբեմն ծանր դիետաները կարող են հանգեցնել ավելի երկար և առողջ կյանքի:

Միևնույն ժամանակ, ըստ Լիի, փորձագետները դեռ պետք է ուսումնասիրեն դիետայի և տարիքային փոփոխությունների միջև կապը:

Ավելի վաղ ամերիկացի գիտնականները հայտնել էին, որ քաշը վերահսկելու փորձերում կարևոր է ոչ միայն այն, թե մարդն ինչ է ուտում, այլև երբ է դա անում։ Նյութափոխանակության վրա ազդում են ցիրկադային ռիթմերը, և նրանք, ում հիմնական կերակուրը նախաճաշն է, ավելի քիչ հավանական է գիրանալու, քան նրանք, ովքեր ուտում են քնելուց առաջ, թեև դրանց կալորիականությունը նույնն է:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում