Ներքին 4 տարի առաջ - 18:03 20-07-2022

Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հուլիսի 20-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նիստը վարում էր ԱԺ գիտության,կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից, օրակարգում երկու նախագծերի քննարկում էր, օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

«Հիմնավորելով «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ նախարարության պատասխանատուները շեշտեցին, որ այն բխում է Արցախի Հանրապետության կրթության ոլորտում նախնական զինվորական պատրաստության նոր հայեցակարգի և ծրագրի ընդունումից, դրա հետ կապված զինղեկների և մասնագետների վերապատրաստող կրթական չափորոշիչներ, հայեցակարգեր, առարկայական ծրագրեր, արդիական մասնագիտական և մեթոդական գրականություն, ուսումնական միջոցներ, տեխնոլոգիաներ մշակող «Գիտաուսումնական կենտրոն» ստեղծելու անհրաժեշտությունից։

Նախագիծը երրորդ անգամ է քննարկվում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Խորհրդարանականները լրամշակման անհրաժեշտություն են տեսնում: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով էլ հարցը կարելի է կարգավորել կառավարության որոշումներով: Նա մատնանշեց, որ կոնկրետ ռազմավարության բացակայությունն է խնդիր ստեղծում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանը: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև որակյալ կադրերի պատրաստումը և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը:

Քննարկվեցին նաև օտարերկրյա ԲՈՒՀ-երում ուսանելու ռազմավարության, գիտամեթոդական կառույցների անհրաժեշտության, դպրոցների նյութատեխնիկական բազան համալրելու հետ կապված հարցեր:

Որոշվեց խնդրո շուրջ քննարկումները առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործադիրի խորհրդակցություններին պատգամավորական կազմի մասնակցությունը ապահովել»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի