Ադելը բացահայտել է 45 կիլոգրամով նիհարելու գաղտնիքը
copy image url

Ադելը բացահայտել է 45 կիլոգրամով նիհարելու գաղտնիքը

Արտաքին 3 տարի առաջ - 15:42 27-11-2021

Բրիտանացի երգչուհի Ադելը Vogue-ին տված հարցազրույցում բացահայտել է 45 կիլոգրամ նիհարելու գաղտնիքը: Տեսահոլովակը նա հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Մարզվելիս ես պարզապես ինձ ավելի լավ էի զգում: Երբեք խոսք չի գնացել նիհարելու մասին, եղել է միայն ավելի ուժեղ դառնալու և ամեն օր առանց հեռախոսի հնարավորինս շատ ժամանակ անցկացնելու ցանկություն»,- ասել է երգչուհին:

Ադելը նաև ցուցադրել է մթերքները, որոնց շնորհիվ նրան հաջողվել է նիհարել։ Մասնավորապես, նա ուտում է դդմիկ, կանաչեղեն, դդում, բուլղարական պղպեղ, վարունգ, ավոկադո և նեկտարին։ «Ինձ համար կարևոր է, թե ինչ է մտնում իմ օրգանիզմ»,- ասել է նա:

Բացի այդ, երգչուհին լրջորեն տարվել է sirtfood սննդակարգով։ Այն հիմնված է մթերքների վրա, որոնք ակտիվացնում են սիրտուինների արտադրությունը՝ սպիտակուցներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, բարձրացնում մկանային տոնուսը և ճնշում քաղցի զգացողությունը: